Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ <<ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014ԹԹ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ>>

16.02.2011

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեց ՙՀՀ Արմավիրի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով՚ նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը, որը կազմում է 102.3 մլդ դրամ, իսկ 2011թ. համար` 27,8 մլրդ դրամ:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաեւ նախարարության եւ մարզպետարանի այլ աշխատակիցներ:

Փոխվարչապետին հիմնականում ներկայացվեց 2011 թ. նախատեսված միջոցառումների պլանը` ըստ ոլորտների: Փոխվարչապետը հանձնարարեց վերանայել գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում իրականացվող միջոցառումները :

Քննարկվեցին նաեւ սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28