Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ` ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

22.02.2011

Այսօր մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Գայ համայնքի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի հանդիսավոր բացմանը: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, կատարված աշխատանքի որոկին եւ իր գոհունակությունը արտահայտեց ինչպես դպրոցի տնօրենին, այնպես էլ շինարարներին` կառուցապատման եւ ներքին հարդարման աշխատանքները բարձր որակով եւ սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Նշենք, որ դեռեւս 2007 թվականին, երբ Հանրապետության Նախագահը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, Գայ համայնք կատարած այցելության ընթացքում հանդիպում է ունեցել դպրոցի կոլեկտիվի եւ համայնքի ներկայացուցիչների հետ, եւ տեղեկանալով դպրոցի եռահերթ աշխատանքյին գրաֆիկի եւ շենքային անմխիթար պայմանների մասին` խոստացել է հիմնանորոգել դպրոցի շենքը, եւ կառուցել նոր մասնաշենք:

Նախագահի խոստումը երկար սպասեցնել չի տվել, քանզի 2007թ. օգոստոս ամսին սկսվել է դպրոցի հիմնանորոգումը, եւ չանցած երկու ամիս` Գայի հիմնանորոգված դպրոցը սկսել է ուսումնական գործընթացը:

Նշենք նաեւ, որ դպրոցի նոր` երկրորդ մասնաշենքի կառուցումը սկսվել է 2008թ., եւ այսօր, արդեն իսկ ամբողջությամբ բարեկարգված, հանձնվեց շահագործման:

Այսուհետ 465 աշակերտ ումեցող դպրոցը կաշխատի մեկ հերթափոխով եւ միանգամայն բարենպաստ պայմաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 12:18:05