Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

05.03.2011

  Սիրելի կանայք, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ:

 Պատմության բոլոր քառուղիներում անփոխարինելի է եղել Հայ Կնոջ դերը. ի վերուստ Ձեզ է վստահվել օջախի ամրության եւ շենացման, սերունդների կրթության եւ դաստիարակության, ազգային արժեքների պահպանման եւ փոխանցման դժվարին ու պատասխանատու առաքելությունը, որը միշտ պատվով եք իրականացրել` միաժամանակ չկորցնելով Ձեր կանացի հմայքն ու քնքշությունը:
 Այսօր միանգամայն ակնհայտ է ձեր ներգրավվածությունը նաեւ պետական, քաղաքական եւ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, որն անչափ կարեւոր է եւ միանաշանակ նպաստելու է մեր նորանկախ պետության շենացմանը եւ հետագա վերելքին։
 Գարնանային այս գեղեցիկ տոնից՝ Մարտի 8-ից սկիզբ առնող Կանանց միամսյակը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտիքի եւ գնահատանքի խոսքերը հղելու Ձեզ՝ Ձեր նվիրումի, հոգատարության, ազգապահպան ու անկոտրում ոգու եւ ոգեշնչող ներկայության համար։
 Վերստին շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն, անսահման սեր ու երջանկություն եւ հաջողություններ Ձեր բարի ու նվիրական նախաձեռնություններում։
 Բարին ընդ Ձեզ:
 

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ`
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24