Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

09.03.2011

Մարտի 6-ին ՀՀԿ Արմավիրի տարածաշրջանային կառույցը, ի դեմս ՀՀ Արմավիրի մարզպետ, ՀՀԿ տարածաշրջանային կառույցի նախագահ Աշոտ Ղահրամանյանի, Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին:

Միջոցառմանը ներկա էին` մարզային իշխանությունները, տարբեր պետական, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ եւ մի շարք հյուրեր, հրավիրվածներ:

Ողջունելով ներկաներին եւ միաժամանակ նրանց փոխանցելով Հանրապետության Նախագահի ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքը` մարզպետը շնորհավորեց միջոցառմանը մասնակից կանանց մարտի 8-ի առթիվ` մասնավորապես նշելով. ՙՀայ կնոջ վսեմ անունը, նրա հիշարժան գործերը ոսկե էջերով են գրանցված մեր պատմության մաքառումի եւ հերոսական տարեգրության մեջ: Լինել-չլինելու օրհասական պահերին, նա առանց երկընտրանքի կանգնել է տղամարդկանց կողքին, կռվել ու ոգեշնչել է , հավատացել է մեր ազգային օրորոցի ծաղկուն ապագային: Իսկ որպես ամենաքնքուշ եւ աստվածակերտ էակ, արժանիորեն նրան են նվիրվել արվեստների, գրականության եւ երաժշտության անմահ կոթողներ: Կնոջ եւ սիրասուն մոր լուսապսակ կերպարը, հանուն մեծ գաղափարների` սխրանքների է տարել հայրենապաշտպան բազում սերունդներին, զենքին <<պսակված>> ֆիդայիներին, ռանչպարներին եւ մեր արծիվ տղաներին:

Անթաքույց հպարտությամբ եմ ուզում շեշտել, որ կանայք, մեր նվիրական քույրերը, տղամարդկանցից ոչ պակաս` կարողանում են այնպիսի հավատամքով եւ կուռ կարգապահությամբ պատվով կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, ինչպես զինվորը` սահմանը պաշտպանելիս: Միշտ հարգված ու վստահելի կինը ոչ միայն մեր նորանկախ երկրի ներկա պետական շինարարության ամենակտիվ մասնակիցն է ու կերտողը, այլեւ իր զբաղեցրած դիրքում պատասխանատու է ժողովրդի առջեւ: Պարզապես ներքին հպարտությամբ եւ գորովանքով պետք է գնահատել նրանց` գերող ու հմայիչ եւ միշտ կանացի էակների ստեղծագործ միտքն ու կատարած փառավոր գործերը:

Փառք ու պատիվ Ձեզ սիրելի կանայք, թող կյանքը իր սպասելի եւ իրական հեքիաթներով լույս ու բարիք բերի Ձեզ:

Եղեք միշտ առողջ, ժպտադեմ ու հմայիչ:՚:

Այնուհետեւ թվով 112 բազմազավակ մայրեր եւ իրենց գործի նվիրյալ կանայք մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից արժանացան դրամական պարգեւի:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո սկսվեց օրվա խորհուրդը լրացնող տոնական համերգ` ՙԺողովրդական երգիչ՚ նախագծի մասնակիցների կատարմամբ եւ ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր անսամբլի նվագակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 18:14:32