Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

17.03.2011

 Երեկ Հանրապետության նախագահի մոտ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախագահին զեկուցել է մարզում մկնանման կրծողների հասցրած վնասի մասին: Նախագահը հանձնարարել է պատկան գերատեսչություններին ուսումնասիրել գյուղացիական տնտեսությունների կրած վնասները եւ պայքարի միջոցներ ձեռնարկել:

Այդ կապակցությամբ այսօր Արմավիրի մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Շենիկ եւ Քարակերտ համայնքների պտղատու այգիներում, տեղում ծանոթացավ մկնանման կրծողների հասցրած վնասին:

Նշենք, որ Բաղրամյանի տարածաշրջանում պտղատու այգիների 85 տոկոսը վնասված է, կեղեւազրկված, որի արդյունքում ծառերը ենթակա են չորացման:

Հավելենք, որ աշնանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին հատկացվել է 1617 կգ թունաքիմիկատ 13 հազ. հա համար, ձեռնարկվել են պայքարի մասնակի միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել:

Նախարար Ս. Կարապետյանը եւ ագրարագյուղացիական միության նախագահ Հ. Բերբերյանը խորհուրդներ տվեցին գյուղացիներին ծառերի նախնական պաշտպանության վերաբերյալ եւ հավաստիացրեցին, որ խնդիրը ամբողջական լուծում կստանա համապատասխան մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28