Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

25.03.2011

Աշխատանքային այցով այսօր ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այցի շրջանակում նախարարը հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի, մարզի համայնքների ղեկավարների եւ ՀՀԿ տարածաշրջանային կառույցի ակտիվի հետ:

Ողջունելով նախարարի այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպման կազմակերպումը եւ ընդգծեց, որ Ա. Մովսիսյանը մարզ է այցելել ծանոթանալու իր իսկ ղեկավարած ոլորտին վերաբերող եւ հասարակակն հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին` մասնավորապես ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված:

Մինչ հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալը` Ա. Մովսիսյանը նշեց, որ նոր ատոմակայան ունենալու կառավարության քաղաքականությունը մնում է անփոփոխ, եւ պետության կողմից արվում է ամեն ինչ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման գործում միջազգային լավագույն փոձը եւ գոյություն ունեցող տեխնիկական սարքավորումները ներգրավվելու ուղղությամբ: Նա խոսեց նաեւ գործող ատոմակայանի անվտանգ շահագործման մասին` նշելով, որ այն գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի եւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների մասնագիտական հսկողության ներքո:

Հանդիպման վերջում նախարարն անդրադարձավ նաեւ ներկաներին հուզող հարցերին` դրանց տալով սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57