Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
31.03.2011
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ մարզի բժշկական հաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաեւ Արմավիրի եւ Վաղարշապատի բժշկասոցիալական փորձաքնության /ԲՍՓ/ հանձնաժողովի նախագահը եւ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության /ՊԱԳ/ Արմավիրի մարզային կենտրոնի տնօրենը:
Խորհրդակցության ընթացքում Արմավիրի եւ Վաղարշապատի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Ա.Հմայակյանն անդրադարձավ վերը նշված հանձնաժողով ուղեգրվող հիվանդներին տրվող N 88 ձեւի` հաճախ ոչ լիարժեք լրացմանը` առաջարկելով փաստաթղթի համապատասխան սյունյակներում լրացնել իրականացված հետազոտությունների արդյունքները:
Նա խոսեց նաեւ լսողության պաթոլոգիա ունեցող հիվանդների մասին` ընդգծելով, որ այդ առումով փորձաքննությունը խստացվել է եւ ոչ բոլորին է տրվում հաշմանդամության խումբ:
Հիվանդների ուղեգրմանը եւ հաշվառված հղիների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության եւ հաշվետվությունների ներկայացմանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության Արմավիրի մարզային կենտրոնի տնօրեն Մ. Տոնոյանը:
Մինչ խորհրդակցության ամփոփումը` մարզպետի տեղակալ Լ. Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց շտապ օգնության համակարգում նախատեսվող բարեփոխումների մասին: