Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

13.04.2011

 Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամության հիմնախնդիրներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լ.Մուրադյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ եւ մարզի շահագրգիռ կառուցների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակցի կողմից ներկայացվեցին հաշմանդամության հիմնախդիրներին ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՙՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՚ ՄԱԿ-ի կոնվենցիան, ՙՀայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման՚ մասին ՀՀ նոր օրենքի դրույթները, եւ պետական այն ծրագրերը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը եւ ինտեգրմանը հասարակությանը:

Ներկաները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու հաշմանդամների համար առավել մատչելի եւ հարմարեցված միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08