Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ` Ի ՆՇԱՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՂ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ

20.04.2011

 Ապրիլի 19-ին Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում տեղի ունեցավ Օշականի վերականգնված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը` մասնակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի:

Հուշարձանը նվիրված է ռուս զինվորների հիշատակին: Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էլ շտապել է ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Արդյունքում պարսիկները ճակատամարտը տանուլ են տվել: Ի նշան երախտիքի` 1834թ. կանգնեցվել է Օշականի հուշարձանը:

Զինվորների հիշատակը հավերժացնող եւ մեր օրերում անմխիթար վիճակում հայտնված այս կառույցը նոր շունչ ստացավ <<Օշականի հուշահամալիրի վերածնունդ>> ծրագրի շրջանակում: Բարեկարգման մտահաղացումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյինն էր: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են <<Պատվի գործի>> հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից:

Հուշարձանի բացմանը ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների աշխատակազմերի ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49