Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

26.04.2011

 Ապրիլի 24-ին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ` մարզպետարանի աշխատակազմը, համայնքների ղեկավարները, մարզի պետական, հասարակական եւ մշակութային գործիչները սգո երթով ուղեւորվեցին Արմավիրի քաղաքային զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին:

Հակյոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ եւ հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ դրեցին հուշաքարին եւ գլուխ խոնարհեցին հուշակոթողի առջեւ:

Նույն օրը մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվել է մոմավառություն` ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-16 16:39:59