Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.05.2011

 
 

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ,

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի եւ անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ յուրաքանչյուրիս համար նվիրական դարձած Մայիսյան փառահեղ Եռատոնի կապակցությամբ:

Հայոց աշխարհն այսօր լուսավորված է Մայիսյան Հաղթանակների կենսաբեր շողերով եւ ապրում է ազատ ու խաղաղ կյանքի անխաթար ու կայուն առաջընթացի, բոլորիս կյանքում առկա դժվարությունների աստիճանական հաղթահարման շրջանում:

Տոնական բարեմաղթանքներով ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, անձնական երջանկություն եւ հետագա հաջողություններ Ձեր բոլոր ծրագրերի իրականացման գործում: Թող Մայիսյան Հաղթանակների ոգին համակի եւ ուղեկցի Ձեզ ողջ կյանքում:

Բարին ընդ Ձեզ:

Լավագույն ցանկություններով`

ՀՀ Արմավիր մարզպետ`
Աշոտ Սարգսի Ղահրամանյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08