Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

07.05.2011

 
 

Վերջին երկու օրերի ընթացքում Մարզպետ Աշոտ Ղահրամանհանը շարունակեց լինել այն բոլոր կրթական հաստատություններում, որտեղ նախատեսված են վերանորոգման աշխատանքներ պետական բյուջեի պահուստային ֆոնդից մարզին հատկացված միջոցներով:

Գրեթե բոլոր կրթօջախներում շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել էին: Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների կողմից մարզպետին ներկայացվեցին իրականացվելիք աշխատանքները: Նա վերջիններիս տեղեկացրեց, որ նախանշված աշխատանքները գտնվելու են իր անմիջական հսկողության ներքո, եւ հավելեց, որ նրանցից ակնկալում է որակյալ աշխատանք եւ ժամանակին շահագործում:

Դպրոցներում մարզպետը հանդիպեց նաեւ ուսուցչական կազմի եւ բարձր դասարանների աշակերտների հետ: Նրանց ներկայացրեց դպրոցաշինության ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքները եւ նախատեսված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մարզի թվով 112 դպրոցից 35-ը ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ 51 դպրոց էլ ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով: Նա միաժամանկ ընդգծեցեց, որ, այդուհանդերձ, մարզում գերակշռում է վերանորոգման կարիք ունեցող դպրոցների թիվը, եւ այդ իսկ պատճառեվ Հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ մարզին պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցների <<առյուծի բաժինը>> /շուրջ 85%/ ուղղվել է ոլորտում առաջնային համավող հարցերի լուծմանը, որոնց արդյունքում մարզում կհիմնանորոգվի թվով մեկ եւ մասնակի կվերանորոգվի թվով 17 կրթական հաստատություն: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ նախանշված շինարարական աշխատանքները սահմանվաժ ժամանակետներում եւ որակով իրականացնելու դեպքում կմեկնարկի համապատասխան կրթական հաստատությունների ամբողջական հիմնանորոգումը` դարձյալ Հանրապետության նախագահի անմիջական աջակցությամբ: Նա խոսեց նաեւ այլ ծրագրերով ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին` վստահեցնելով, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մարզում կհիմնանորոգվեն գրեթե բոլոր կրթական հաստատությունները:

Բոլոր հանդիպումների ժամանակ մարզպետը հետաքրքրվեց դպրոցներում տիրող մթնոլորտով եւ կրթադաստիարակչակն գործընթացով: Ամենուր հավաստիացրեցին, որ միանգամայն առողջ աշխատանքային մթնոլորտում ամբողջությամբ ապահովում են հանրակրթական դպրոցի առջեւ դրված հարցերի լուծումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42