Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

10.05.2011

 Մայիսի 9-ը Արմավիրի մարզկենտրոնում` Արմավիր քաղաքում, մեկնարկեց Արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարզային եւ քաղաքային իշխանությունների, Հայրենական պատերազմի վետերանների եւ Երկրապահ կամավորների միության մարզային կազմակերպությունների անդամների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ քաղաքի ազգաբնակչության կողմից ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողությամբ, որից հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ ներկաները տոնական երթով ուղեւորվեցին քաղաքային զբոսայգի` իրենց խոնարհումը բերելով նաեւ Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ մարզի մյուս բոլոր համայնքներում: Համայնքապետարաններում կազմակերպվել են վետերանների ընդունելություններ, հանձնվեել պատվոգրեր եւ հուշանվերներ: Ամենուր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել տարբեր տարիներին տեղադրված Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49