Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
16.05.2011
Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եղավ մարզի այն 16 գյուղական համյնքերում, որոնք մեծ վնասներ են կրել օրեր առաջ տեղացած կարկուտի հետեւանքով :
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի, համապատասխան համայնքապետերի ուղեկցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանը շրջեց գյուղացիական տնտեսություններում, ծանոթացավ կարկուտի հետեւանքով հասցված վնասներին: Տեղերում զրուցեց գյուղացիների հետ` նրանց հավաստիացնելով, որ խնդիրն ամբողջությամբ ներկայացվել է Հանրապետության նախագահին, վարչապետին, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարին:
Նա տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ համայնքապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ` կարկուտի հետեւանքով հասցված վնասներն ուսումնասիրելու եւ արդյունքները մարզպետարան ներկայացնելու համար: Նշեց նաեւ, որ համայնքապետարաններից ստացված տվյալները կվերլուծվեն եւ գյուղացիական տնտեսությունների կրած վնասների չափերը կներկայացվեն պատկան մարմիններին, որին կհաջորդի վերջիններիս որոշումը` վնասը փոխհատուցելու վերաբերյալ: