Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

16.05.2011

 Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց 2011 թվականի գարնանային առաջին զորակոչը:

Զորակոչիկներին բարի ծառայություն մաղթելու եւ տոնական օրը նրանց հետ կիսելու նպատակով Սարդարապատի հուշահամալիրում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարները եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը` ներկաները ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանի` զորակոչիկներին ուղղված շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքով: Դիմելով զորակոչիկներին` նա մասնավորապես նշեց, որ նրանց է վստահված պետության անվտանգությունը, սահմանների պաշտպանությունն ու անառիկությունը, եւ կոչ արեց ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ծառայել տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակում: <<Ձեր ծառայությունը թող անցնի խաղաղ պայմաններում, եւ ինչպիսի ուրաախությամբ ճանապարհում ենք Ձեզ, կցանկանամ, որ նույնպիսի ուրախությամբ Էլ դիմավորենք >>,- ասաց մարզպետ Ա. Ղահրամանյանը` ամփոփելով իր խոսքը:

Մարզպետն ընթերցեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության երկու տարբեր զորամասերի հրամանատարության կողմից մարզի երկու զինծառայողների ծնողներին ուղղված շնորհակալական նամակները:

Զորակոչիկներին օրհնության խոսքը հղեց եւ նրանց բարի ծառայություն մաղթեց նաեւ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո զորակոչիկները նվերներ ստացան մարզպետ Ա. Ղահրամանյանից, եւ ուրախ տրամադրությամբ ու մեծ ոգեւորությամբ ուղեւորվեցին իրենց պարտքը մատուցելու Հայոց Ազգային բանակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:25