Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.05.2011

Նախօրեին Արմավիրի մարզպետարանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, Արմավիրի մարզպետարանի եւ ՙՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ՚ ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցան երկրորդ հանրային լսումները Մեծամոր քաղաքի հարեւանությամբ կառուցվելիք միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ:

Լսումների ընթացքում ամփոփվեց Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի Բնապահպանական (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) հաշվետվության բովանդակությունը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացնելով ծրագրի հետ կապված մանրամասները` նշեց, որ նոր միջուկային էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է իրականացնել շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ: Արեգ Գալստյանի խոսքով նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կատարվող ներդրումների եւ զբաղվածության աճի շնորհիվ շրջանում կստեղծվեն բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ:

Նախարարի տեղակալը շեշտեց նաեւ, որ ԱԷԿ-92 նախագիծը բացառում է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի պատճառով միջուկային կայանում ծագած խնդիրներից շատերը: Այդուհանդերձ Արեգ Գալստյանը նշեց, որ Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի նախագծում հաշվի են առնվելու միջազգային միջուկային հանրության կողմից այս իրադարձությունների ուսումնասիրությունների արդյունքում յուրացված դասերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42