Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
18.05.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ, Հովտամեջ եւ Խորոնք համայնքներում ծանոթացավ " Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան" -ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնետեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, համայնքապետեր, ՋՕԸ-երի ղեկավարներ:
Այցը պայմանավորված էր աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ տեղերից ստացված ահազանգերով: Մասնավորապես խնդիրներ էին առաջացել ջրանցքների ջրթողունակության ավելացման, շինարարական աշխատանքների տեմպերի արագացման հետ կապված:
Ա. Գեւորգյանը թե նախագծող, թե շինարարությունն իրականացնող կազմակերպություններին առաջարկեց համայնքապետերի, ՋՕԸ-երի հետ համագործակցված աշխատելով ձեռնամուխ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը: Բնական համարելով, որ ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, նա կարեւորեց համատեղ ուժերով դրանց օպերատիվ լուծում տալը:
Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց աշխատանքները պահել ուշադրության կենտրոնում, իսկ "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին` պարբերաբար տեղեկություններ ներկայացնել ընթացքի մասին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին