Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.05.2011

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն` մարզի փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ հանդիպումը նախատեսված է մարզի փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին ներկայացնելու իրենց բիզնեսը զարգացնելուն ուղղված այն պայմանները, որոնք առաջարկում են Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն-հիմնադրամը /<<Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ>>/ եւ <<ՓՄՁ ներդրումներ>> ունիվերսալ վարկային կազմակերպությունը /ՈւՎԿ/ :

<<Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ>>-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Վահրամ Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց <<Հայաստան ՓՄՁ ԶԱԿ>>-ի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց մասնակցելու պայմանները` միաժամանկ ընդգծելով, որ տվյալ կազմակերպության միջոցով իրականացվող վարկային ծրագրերն այս տարի ամբողջությամբ ուղղվել են հանրապետության մարզերին` տեղերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու նպատակով:

Անդրադառնալով <<ՓՄՁ ներդրումներ>> ՈւՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի պայմաններին` Վ. Պողոսյանը մասնավորապես նշեց, որ այն տրամադրում է ինչպես փոքր եւ միջին չափի, այնպես էլ խոշոր չափի վարկեր` սկսած 10 տոկոս տոկոսադրույքից, շրջանառու կապիտալի համալրման համար 3, իսկ կապիտալ ներդրումների իրականացման համար 5 տարի մարման ժամկետով:

Նա նշեց նաեւ, որ <<ՓՄՁ ներդրումներ>> ՈւՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի գործընթացում նախապատվությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են արտադրության ընդլայնմանը, ներմուծման փոխարինմանը, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության կազմակերպմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրությանը, նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, լոկալ տարածաշրջանի զարգացմանը եւ տեղական հումքի եւ ռեսուրսների օգտագործման ուղղվածությանը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ <<Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ>>-ի Արմավիրի մասնաճյուղը գտնվում է Երեւանյան 18/1հասցեում:
Հեռախոսահամար` 0237/2 08 46
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42