Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20.05.2011
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N238-Ն որոշմամբ հաստատված ՙՀայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ՚-ի 101-րդ կետի` Հայաստանի պետական ագրարային համալսարանը ՙ310102. Ագրոնոմիա՚, ՙ310104. Բույսերի պաշտպանություն՚, ՙ310105.Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա՚, ՙ310404.Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում՚, ՙ310506. Ագրոէկոլոգիա՚, ՙ310201. Անասնաբուծություն՚, ՙ310301.Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն՚ եւ ՙ310302. Անասնաբուժություն՚ մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի մինչեւ 50%-ի չափով /տեղերի քանակը ըստ մասնագիտությունների բերվում է ստորեւ/ կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա:
310102 / Ագրոնոմիա / 1
310104 / Բույսերի պաշտպանություն / 1
310105 / Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա գենետիկա / 1
310404 / Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում / 1
310506 / Ագրոէկոլոգիա / 1
310201 / Անասնաբուծություն / 1
310301 / Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն / 1
310302 / Անասնաբուժություն / 3
Նշված մասնագիտությունների գծով նպատակային ընդունելության գործընթացը կազմակերպելու համար խնդրվում է մինչեւ 2011 թվականի մայիսի 23-ը ՀՀ Արմավիրի մարզպետարան ներկայացնել համապատասխան հայտեր: