Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈւՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ` ԱՐՄԱՎԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

23.05.2011

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ ծագումով արմավիրցի, սակայն տասնյակ տարիներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի հանդիսացող Զինաիդա Ումլանդ Մացակյանի, ով ղեկավարում է <<Կյանքի ծառ>> հայ-գերմանական հասարակական կազմակերպությունը, անմիջական ջանքերով Արմավիր բժշկական կենտրոնում բացվել է ուրոլոգիական բաժանմունք` հագեցած գերժամանակակից էնդոսկոպիկ վիրահատական ապարատով եւ անհարաժեշտ բժշկական սարքավորումներով:

Համապատասխան բաժանմունքում ինչպես Արմավիրի, այնպես էլ հարակից մարզերի բնակչությանն անհրաժեշտ բժշկական ծառայություններ կմատուցեն բժշկական գիտությունների թեկնածու, ուրոլոգ Հարություն Բուռնաչյանը եւ Էրեբունի բժշկական կենտրոնում վերապատրաստում անցած բուժաշխատողները:

<<Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանձնարարությամբ բուժումն իրականացվելում է անհամեմատ մատչելի, եւ ապահովելու է միմիայն վիրահատական ինքնարժեքի ծախսերը` խիստ զիջելով մայրաքաղաքի կլինիկաներում առաջարկվող ֆինանսական արժեքին>>, - մարզային ԶԼՄ-ի հետ հանդիպմանը նշեց Հարություն Բուռնաչյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ տասն օր առաջ իրականացրել են առաջին էնդոսկոպիկ վիրահատությունը, եւ առանց հետվիրահատական ախտանիշների հիվանդը դուրս է գրվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:19:32