Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.05.2011

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` մայիսի 5-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարզպետ Ա. Ղահրամանյանի հանձնարարությամբ համապատասխան համայնքապետարններում /դրանք 16-ն են/ ստեղծվել են հանձնաժողովներ` կարկտահարության հասցրած վնասներն ուսումնասիրելու եւ մարզպետարան համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:

Տեղեկացվել է նաեւ, որ մարզպետն անձամբ շրջել է համապատասխան համայնքներում, տեղերում ծանոթացել գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին, զրուցել գյուղացիների հետ` նրանց հավաստիացնելով, որ խնդիրն ամբողջությամբ ներկայացվել է Հանրապետության նախագահին, վարչապետին, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարին:

Միաժամանակ նշվել է, որ գյուղացիների հույսը պետական աջակցությունն է, առանց որի նրանք չեն կարող կատարել իրենց պետական պարտավորությունները, առավելեւս` մարել իրեց վարկերը:

Այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մարզպետ Ա. Ղահրամանյանը համայնքների ղեկավարներին տեղեկացրեց, որ գյուղացիների մտահոգությունն իր կողմից ներկայացվել է Նախագահ Սերժ Սարգսյանին եւ երկրի ղեկավարի արձագանքը երկար սպասեցնել չի տվել:

Համաձայն որի, այն վարկառուները, որոնք վնասներ են կրել կարկուտի հետեւանքով, պայմանագրեր կկնքեն համապատասխան բանկերի հետ` պարտավորվելով այս տարի մարել ստացված վարկերի տոկոսադրույքները միայն` մայր գումարը թողնելով հաջորդ տարվան:

Մարզպետը հանձնարարեց համայնքների ղեկավարներին ցուցակներ պատրաստել կարկտահարությունից տուժած վարկառուների մասով` անպայման ուշադրություն դարձնելով նրանց բնակային կենսագրությանը:

Համայնքների ղեկավարները մեծ ոգեւորությամբ ընդունեցին Նախագահ Սերժ Սարգսյանին նախաձեռնությունը` փաստելով, որ այդպիսով գյուղացու հոգսը կիսով չափ կթեթեւանա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:12:35