Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

30.05.2011

Մայիսի 28-ին Հայաստանում նշվեց առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն հիմնական տոնախմբությունն անցկացվեց Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի մոտ: Սարդարապատի հերոսամարտում ընկած զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, տարածքային ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, սփյուռքահայեր, հանրապետության տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրեր:

Երկրի ղեկավարությունը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց հերոսամարտում զոհվածների հիշատակին: Նորին սրբությունը կատարեց աղոթք` մայիսյան հերոսամարտին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն` Արմավիրի մարզի համայնքները հուշահամալիրի մոտ սեղաններ էին բացել: Նախագահը եւ բարձրաստիճան պաշտոնյաները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մոտեցան բացված սեղաններին, օգտվեցին հյուրասիրությունից:

Տոնախմբությունն ուղեկցվեց ավանդական երգ ու պարով:

Տոնին մասնակցող հյուրերն այցելեցին նաեւ Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28