Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՏՎՈԳՐԵՐ` <<ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ>> ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

31.05.2011

Օրերս ամփոփվեց դպրոցական օլիմպիադայի ծրագրում առաջին անգամ ներառված <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները:

<<Նախնական զինվորական պատաստություն>> առարկայի օլիմպիադայում թիմային հաշվարկով առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող թիմը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երեւանի եւ Տավուշի թիմերը:

Հաղթողներին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անձամբ շնորհավորել եւ պարգեւներ են հանձնել Հանրապետության պաշտպանական եւ կրթական գերատեսչությունների ղեկավարները:

<<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին պատվավոր տեղեը զբաղեցրած ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող թիմի անդամներին այսօր ընդունեց եւ կրթության ոլորտում, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի ուսուցման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պատվոգրեր հանձնեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մարզպետն առանձնակի շնորհակալություն հայտնեց Հայկաշենի Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Ցոլակ Սերոբյանին, ով իր աշխատանքային գործունեոթյան ընթացքում <<դարձի>> է բերել աղանդավորական շարժման անդամ հանդիսացող բարձր դասարանի մեկ աշակերտի: Տվյալ աշակերտն այժմ ոչ միայն տիրապետում է զենքի հետ վարվելու բոլոր կանոններին, այլեւ հեռացել է տվյալ աղանդի շարքերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15