Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

01.06.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Մայիսյան համայնքի նախադպրոցական կրթության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Կենտրոնը հիմնվել է <<Սեյվ դը չիլդրեն>> /<<Փրկեք երեխաներին>>/ կազմակերպության կողմից` <<Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության եւ կրթության>> ծրագրի շրջանակներում: Կենտրոնի հիմնմանը մասնակի աջակցություն են ցուցաբերել նաեւ Մայիսյանի համայնքապետարանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

Մայիսյան համայնքի դպրոցի տրամադրած տարածքում հիմնված նախակրթարանն ապահովված է անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով: Բացի այդ, համայնքից ընտրվել են մանկավարժներ, ովքեր մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակրեպման դասընթացներին:

Տոնական օրվա կապակցությամբ ներկաներին շնորհվորեց եւ բարեմաղթանքի խոսք հղեց մարզպետ Ա. Ղահրամանյանը: Նա կարեւորեց նախադպրոցական կրթության դերը եւ նշանակությունը անձի ձեւավորման եւ կայցաման գործընթացում` նշելով, որ նախակրթարանում ստացած խնամքը եւ նախնական գիտելիքները ուղղակի իմաստով անդրադառնում են երեխայի հետագա կյանքի վրա: Մարզպետը պատահական չհամարեց միջոցառման համընկնումը պետական խորհրդանիշներին նվիրված տոնական օրվա հետ եւ ընդգծեց, որ անչափ կարեւոր է վաղ տարիքից երեխայի մոտ ձեւավորել արժանի վերաբերմունք պետական խորհրդանիշների նկատմամբ: Նա կոչ արեց մանկավարժներին երեխաների հանդեպ դրսեւորել հոգատարություն եւ բարեխղճորեն իրականցնել իրենց վերապահված առաքելությունը: <<Համոզված եղեք, որ տեղական իշխանությունը եւ երկրի բարձրաստիճան այրերը` ի դեմս Հանրապետության նախագահի, անում են հնարավորը` ժողովրդի բարեկեցությունն ապահովելու եւ մատաղ սերնդին առավել շեն ու ծաղկուն Հայաստան ժառանգություն թողնելու համար>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Ա. Ղահրամանյանը:

Տոնական օրվա կապակցությամբ նախակրթարանի ապագա սաները նվերներ ստացան մարզպետից եւ կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներից:

Նշենք, որ <<Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության եւ կրթության>> ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի եւս 3 համայնքում /Շահումյան, Մուսալեռ, Ջրաշեն/: Ծրագրի շրջանակներում այս համայնքերում եւս 4-6 տարեկան երեխաների համար կապահովվի նախադպրոցական կրթություն եւ խնամք: Նրանց ծնողների համար էլ նախատեսվում է անցկացնել երեխայի զարգացմանը վերաբերող թեմաներով դասընթացներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37