Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

01.06.2011

 Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն` հունիսի 1-ը` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, դարձյալ մեծ շուքով նշվեց մարզկենտրոն Արմավիրում` տոնական տրամադրություն հաղորդելով քաղաքի գրեթր բոլոր նախակրթարանների սաներին եւ կրտսեր դպրոցականներին` նրանց օրը դարձնելով ավելի ուրախ ու գունավոր:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Երեխաներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորեցին եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզպետը եւ քաղաքապետը, որին հաջորդեց Արմավիրի թեմի առաջնորդի օրհնության խոսքը` ուղղված աշխարհի բոլոր մանուկներին:

Միջոցառումն ուղեկցվեց տոնական համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան մանկական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ:

Միջոցառումն ամփոփվեց կավճանկարների գնահատումով, հաղթողները ժյուրիի կողմից ստացան խրախուսական նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48