Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

10.06.2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում հանդիպեց կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ:

Վերջիններիս տեղեկացվեց, որ կարկտահարությունից տուժած գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում 2 հազար հեկտարի չափով վերացանքավորում իրականացնելու համար պետությունը կտրամադրի վաղահաս մշակաբույսերի սերմեր, եւ հետագայում կապահովի ստացված բերքի ամբողջական իրացումը:

Համայնքների ղեկավարները կարեւորեցին ցուցաբերվող աջակցությունը` միաժամանակ ընդգծելով` 100 տոկոսով վնասված գյուղացիական տնտեսություններին հասցեական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նրանք նախարարի ուշադրությունը հրավիրեցին նաեւ այն հանգամանքի վրա, որ կարկտահարությունից վնասված խաղողի այգիներն ու պտղատու ծառերը ոչ միայն այս տարի, այլեւ մի քանի տարի շարունակ չեն կարող բերքատվություն ապահովել:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը հույս հայտնեց, որ պետությունը` ի դեմս Հանրապետության նախագահի, հնարավորության սահմաններում կաջակցի կարկտահարությունից տուժած գյուղացիներին` նրանց հոգսը թեթեւացնելու եւ կրած վնասը մեղմելու համար: <<Պետք է զինվել համբերությամբ եւ միավորել ջանքերն ու հնարավորությունները` ժողովրդին օգտակար լինելու համար>>,-նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57