Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրգանական գյուղատնտեսության ուսուցման ծրագիր

21.06.2011

 Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որը 2004թ-ից սկսած Արմավիրի մարզում իրականացնում է Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագիր, վերջերս հանդես եկավ օրգանական գյուղատնտեսության ուսուցման նախագիծ իրականացնելու նախաձեռնությամբ: Նախաձեռնության նպատակը գյուղերի ավագ դպրոցական տարիքի երեխաների շրջանում գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է` նորարական մեթոդների եւ գործնական ուսուցման եղանակների միջոցով:

Հունիսի 19-ին Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան գյուղերի գյուղատնտեսական խմբակներին անդամակցող 5 աշակերտներ 8 շաբաթով մեկնեցին ԱՄՆ: Մեյն նահանգի Արարատ ֆարմ ֆերմայում երեխաները հնարավորություն կունենան մասնակցել օրգանական գյուղատնտեսության դասընթացների, կշարունակեն խորացնել անգլերեն լեզվի գիտելիքները, ինչպես նաեւ կմասնակցեն մշակութային ծրագրերի:

Խմբակները հիմնվել էին Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) բանկի Գլոբալ կրթության հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում եւ գործում էին սկսած 2008-ից։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը Խաղաղության կորպուսի (Peace Corps) կամավորների աջակցությամբ անցկացվեցին անգլերենի դասընթացներ, երեխաները ուսուցողական այցեր կատարեցին Արմավիրի մարզում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող դաշտեր եւ այգիներ:

Վերադարձից հետո երեխաները փոխանցելու են ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները իրենց ընկերներին: Ծրագիրը նպաստելու է նաեւ երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, ինչի անհրաժեշտությունը մեր դպրոցներում այսօր զգացվում է: ՙՑանկանում եմ մեր խմբով միանանք եւ Հայաստանում ստեղծենք զարգացած էկոլոգիական գյուղատնտեսության կենտրոն, ասում է խմբի անդամ, դալարիկցի դպրոցական Աննա Մկրտչյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49