Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

23.06.2011

 Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպեց Արմավիրի մարզում խաղողի մթերմամբ զբաղվող ձեռնակությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Դ. Սամսոնյանը եւ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածաքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն էր հասցեական ճշգրտել մարզում խաղողի մթերման նախատեսվող ծավալը եւ խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի ընթացքը, որի առնչույամբ ձեռնարկատերերը թվային տվյալներով մարզպետ Ա. Ղահրամանյանին ներկայացրեցին նախորդ տարի կատարած մթերման ցուցանիշները եւ այս տարի նախատեսվող մթերման ծավալը եւ խաղողագործների հետ պայմանագրերի կնքման ընթացքը` միաժամանակ նշելով, որ արտադրական անհրաժեշտությունից ելնելով կրճատվել է խաղողի որոշ սորտերի մթերումը, որի մասին նախապես տեղեկացվել է խաղողագործներին:

Մարզպետը հույս հայտնեց, որ մարզում արտադրվող խաղողն ամբողջությամբ կիրացվի` հաշվի առնելով այն փաստը, որ կարկտահարության հետեւանքով լուրջ վնասներ են կրել մարզի մի շարք խաղողագործական համայնքների այգիներ, որոնք այս տարի մթերում ընդհանրապես չեն ապահովի:

Ամփոփլով հանդիպման արդյունքները` մարզպետ Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց, որ նմանատիպ հանդիպում կկազմակերպվի նաեւ օգոստոսի վերջին, որի ընթացքում առավել հստակ կքննարկվեն մարզում խաղողի մթերման իրականա ծավալին եւ արժեքին վերաբերող հարցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08