Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.06.2011
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը:
Լ. Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության` առողջապահական համակարգի բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան բերված 88 շտապօգնութան մեքենաներից երեքը հատկացվել է Արմավիրի մարզին, որից երկուսը տրամադրվելու է Վաղարշապատի հիվանդանոցին, իսկ մեկը` Մեծամորի: Նա կարեւորեց համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին ադեկվատ արձագանքման անհրաժեշտությունը` միաժամանակ ընդգծելով, որ բժիշկը պետք է զգոն լինի եւ անմնացորդ նվիրվի իր աշխատանքին` բարձր պահելով եւ իր, եւ իր կազմակերպության հեղինակությունը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ օրերս "Մարիոթ" հյուրանոցային համալիրում "ՄԻԴԱՍ" ծրագրի շրջանակում լավագույն գործունեության համար մրցանակների են արժանացել հանրապետությունում առողջության առաջնային պահպանման 30 առողջապահական հաստատություն, որից 10-ն Արմավիրի մարզից:
Լ. Մուրադյանը հայտնեց, որ ուրոլոգների ասոցացիայի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին մարզում տեղի կունենա սեմինար-քննարկում, որին կմասնակցեն մարզի վիրաբույժները, ընտանեկան բժիշկները, մաշկավեներոլոգները եւ, իհարկե, ուրոլոգները:
Նրա կողմից անդրադարձ եղավ նաեւ դեղորայքի պահանջարկի մասով ճշգրիտ հաշվարկների իրականացմանը: Նշվեց նաեւ, որ շաքարային դիաբետով հիվանդներին ինսուլինի անհրաժեշտ քանակությունն արդեն իսկ բաշխվել է: