Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՌԴ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՆԱՀԱՆԳ

07.07.2011

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ը աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի նահանգում:

Հունիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի նահանգապետի տեղակալի եւ Յարոսլավլի մարզի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Արմավիրի մարզից Յարոսլավլի մարզ գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաեւ դրանց վերամշակված տարբերակի եւ գինու ու կոնյակի ներկրման հարցերը: Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն շուկայի պահանջարկը Արմավիրում եւ Յարոսլավլում, այնուհետեւ ներկայացնեն համապատասխան պայմանգրերի նախագծեր: Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել Յարոսլավլի նահանգապետի հետ, որի ժամանակ նահանգապետը կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների, գինու եւ կոնյակի բարձր որակի վերաբերյալ, եւ նշել, որ դրանք Յարոսլավլի ազգաբնակչության կողմից պահանջարկ կունենան: Այդ կապակցությամբ որոշվել է հնարավորինս սեղմ ժամկետներում Յարոսլավլում բացել <<Արմավիրի տուն>>, իսկ Արմավիրում՝ <<Յարոսլավլի տուն>>: Տեղյակ լինելով Արմավիրի մարզում տեղի ունեցած բնական աղետի մասին՝ Յարոսլավլի նահագնապետն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու համար:

Հունիսի 28-ին պատվիրակությունը այցելել է Յարոսլավլի մարզի Տուտաեւի շրջան, որտեղ ծանոթացել է շրջանի տնտեսական գործունեությանը:

Տուտաեւի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամ Մեծամորի քաղաքապետի հետ որոշվել է հաստատել բարեկամական կապեր եւ երկու քաղաքների միջեւ կնքել քույր քաղաքների պայմանագիր:

Ջերմոցային տնտեսությունների առաջատար փորձին ծանոթանալու համար պատվիրակությունն այցելել է Դուբկի կոչվող վայրում գտնվող ջերմոցային համալիր: Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել Յարոսլավլի մարզի հայ համայնքի հետ, որի ժամանակ վերջիններս հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում տեղի հայ համայնքը գտնվում է Յարոսլավլի նահանգապետի մշտական ուշադրության եւ հոգածության կենտրոնում, նրանք միաժամանակ պատրասատակամություն են հայտնել մարզի` աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

Հունիսի 29-ին նահանգապետի տեղակալի եւ Յարոսլավլի մարզի գործարար շրջանների հետ ավարտական հանդիպման ժամանակ քննարկվել են Արմավիրի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների, գինու եւ կոնյակի Յորասլավլի մարզ տեղափոխելու խնդիրները, եւ որոշվել է ուսումնասիրել Յարոսլավլի մարզի ուղիղ չվերթով բեռնատար ինքնաթիռներով դրանք տեղափոխելու հնարավորությունները: Նույն օրը պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Հունիսի 30-ին մարզպետի եւ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել են նրանց կողմից մարզում աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու հարցերը: Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության հայ համայնքի ղեկավարի հետ, վերջինիս հետ ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հուլիսի 1-ին հանդիպում է տեղի ունեցել հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ, ում հետ քննարկվել են մարզի կառավարության կողմից արդեն իսկ ձեռք բերված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում գործող ռուսական դպրոցների համար գրականություն եւ լաբորատոր սարքավորումներ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ տեղափոխելու հարցերը: Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել մարզի կառավարությունում քնննարկելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյողացիական տնտեսություններին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը: Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել <<Մոսօբլտրանս-1>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրնի հետ, ով Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի համար փոխանցել է 11 համակարգիչ եւ մեկ ինտերակտիվ գրատախտակ:

Ռուսաստանի Դաշնության Տվերի երկրամասի գործարարները եւս պատրաստակամություն են հայտնել աջակցելու կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 18:14:32