Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

11.07.2011

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղավ Էջմիածնի <<Ռաստր>>, ապա նաեւ <<Արմավիրի Հաացտոցաշինական Գործարան>> բաց բաժնետիրական ընկերություններում /ԲԲԸ/, շրջեց արտադրամասերում, ծանոթացավ ընկերությունների արտադրական գործընթացին ու արտադրատեսակներին:

<<Ռաստր>> ԲԲԸ-ն մասնագիտացված է միացուցիչների արտադրության ոլորտում` մասնավորապես ցածր հաճախականությամբ ուղղանկյուն միացուցիչների, որոնք հիմնականում արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն` ռազմաարդյունաբերական համալիրի համար:

<<Արմավիրի Հաացտոցաշինական Գործարան>> ԲԲԸ-ն այժմ զբաղվում է մինչեւ 9 կգ ձուլածո դետալների արտադրությամբ, որի համար ունի Հայաստանում եզակի համարվող` գերճշգրիտ ճնշման վառարան: Այստեղ հանքահումքային ոլորտի ձեռնարկությունների համար արտադրում են նաեւ երկաթե գնդեր:

Հավելենք, որ ընկերությունն իր արտադրատեսակներն արտահանում է նաեւ այլ երկրներ, բացի այդ, ընկերությունում թողարկվել է փորձնական նմուշի մինի տրակտոր` արտերկրից ներկրված սարքավորումներով :

Ընկերություններում շրջելուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ Արմավիրի մարզպետն իրենց տպավորություններով եւ ակնկալիքներով կիսվեցին հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետ:

Տիգրան Դավթյանը կարեւորեց այն փաստը, որ վերը նշված ընկերություններն աշխատում են ոչ միայն տեղական շուկայի համար, այլ նաեւ արտահանում են իրականացնում` միաժամանակ ընդգծելով այն, որ ավանդական արտադրությունից բացի թողարկում են նաեւ նոր արտադրատեսակներ, որը եւ խոսում է ինժեներական միտքի զարգացման մասին:

Անդրադառնալով <<Արմավիրի Հացտոցաշինական Գործարան>> ԲԲԸ-ի կողմից արտադրված մինի տրակտորի նմուշին` նախարարը նշեց, որ մինի տրակտորների արտադրությունը հեռանկարային է, եւ այդ հիմքի վրա կարելի է զարգացնել մեքենաշինությունը, որը կխթանի նաեւ նոր աշխատատեղերի բացմանը: Նա նշեց, որ այդ գործընթացում կցուցաբերվի նաեւ միջկառավարական աջակցություն:

Մարզպետն իր խոսքում կարեւորեց Հանրապետության նախագահի հանձնրարությամբ նախարարների այցերը մարզեր` նշելով, որ այդպիսով հնարավորություն է ընձեռվում տեղում ծանոթանալ առկա ռեսուրսներին եւ ըստ ոլորտների զարգացման ուղիներ փնտրել: Նա նշեց, որ թեպետ մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, սակայն չի անտեսվում նաեւ արդյունաբերության ոլորտը, եւ ամենօրյա աշխատանքներ են տարվում մարզում այն զարգացնելու ուղղությամբ: Արդյունաբերության զարգացմանը խթանելու տեսանկյունից նա ընդգծեց, որ համապատասխան ձեռնակություններին պետք է տրամադրվեն ցածր տոկոսադրույքով եւ երկարաժամկետ վարկեր, իսկ նոր սարքավորումներ ներկրելու դեպքում հնարավորություն ընձեռել մաքսատուրքերը վճարել 1-1,5 տարվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:15:53