Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.07.2011

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները եւ մարզպետարանի ողջ աշխատակազմը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի հանձնարարականը` կապված պետական ծառայությունների մոնիթորինգի արդյունքների հետ` մանրամասն անդրադառնալով ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի նիստի N 29.6/[81032]-11 (26) արձանագրության քաղվածքի առանձին կետերին:

Ելնելով համապատասխան հանձնարարականի պահանջներից եւ կոռուպցիոն երեւույթների բացառման ուղղությամբ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատություններում իրականացված աշխատանքների ընդհանուր վերլուծականից` մարզպետ Ա. Ղահրամանյանը առանձին ոլորտների պատասխանատուներին հանձնարարեց ամենօրյա աշխատանք տանել համապատասխան հաստատություններում կոռուպցիոն երեւույթները բացառելու եւ քաղաքացիներից առանց անհրաժեշտության որոշակի ծառայությունների դիմաց տեղեկանքներ պահանջելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրազեկել քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշման մասին:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը տեղեկատվություն ներկայացրեց կարկտահարության հետեւանքների մեղմման ուղղությամբ իրականացված աշխատանքների եւ նախատեսվող ծրագրերի մասին:

Ըստ ոլորտների ամփոփվեցին վերջին 6 ամիսների ընթացքում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքները:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին եւ տեղական ինքնակառավարման ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը:

Քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50