Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ

14.07.2011

 <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնի շրջանակներում <<Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման>> ՀԿ-ն հուլիսի 14-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպել էր տոլմայի փառատոն, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Փառատոնին բացված 22 տաղավարում ներկայացված էր ավելի քան 20 տեսակ տոլմա, որոնք պատրաստվել էին մայրաքաղաքի ու մարզերի ռեստորանային համալիրների եւ անհատ խոհարարների կողմից:

Արմավիրի մարզը ներկայացնում էր չորս տաղավար` <<Կարմիր կամուրջ>> եւ <<Սարդարապատ>> ռտեստորանային համալիրներն ու <<Հայ միության խաչ>> բարեգործական եւ <<Մեր տուն>> սոցիալ-հասարակական կազմակերպությունները:

Տաղավարներում ներկայացված տոլմայի տեսակներն արժանացան հյուրերի ու համտեսողների հավանությանն ու ներկայացվեցին ժյուրիի գնահատականին։

Նշենք, որ մրցանակաբաշխությունն ընթացավ երեք անվանակարգում` լավագույն մտահաղացում, լավագույն տեսք եւ լավագույն համ: Համապատասխան անվանակարգերում առանձնացված էին երեք մրցանակային տեղեր: Նախատեսված էր նաեւ գլխավոր մրցանակ, որին արժանացավ <<Աֆրիկյանների պանդոկ>> համալիրը:

Ներկաներին ողջունեցին եւ միջոցառման մասին իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50