Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀՀ ԱԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄՓՎ-Ի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15.07.2011
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2011 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտագության ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը, մարզպետարանի եւ նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ի եւ հրդեհային տեսչության աշխատակիցներ` իրենց կառույցների ղեկավարների գլխավորությամբ:
Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով նման ձեւաչափով կիսամյակային հաշվետվությունների ներկայացման գաղափարը` մարզպետը բարձր գնահատեց պետական մակարդակով ոլորտին ցուցաբերվող ուշադրությունն ու մարզային համապատասխան կառույցների ներկայացուցիչներին մաղթեց անվտագ աշխատանք եւ իրենց առջեւ դրված պարտականությունների լիարժեք կատարում:
ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Ամիրջանկանը զեկուցեց 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին` ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի մարզի բնակչության պաշտպաության համակարգը զարգացել եւ կատարելագործվել է <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>>, <<Հայաստնաի փրկարար ծառայության մասին>>, <<Սեյսմիկ պաշտպանության մասին>> ՀՀ օրենքների դրույթներին, ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետի որոշումներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ Արմավիրի մարզպետի եւ ՀՀ Արմավիրի ՄՓՎ-ի պետի կարգադրություններին համապատասխան:
Նշվեց, որ 2011 թվականի առաջին կիսամյակում Արմավիրի ՄՓՎ-ի գործունեությունը նպատակաուղղված է եղել վարչության, փրկարարական եւ հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի մարտունակության, մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների բարձրացմանը, ոլորտին վերաբերող իրավական ակտերի իմացության ապահովմանը:
Ա. Ամիրջանյանը մանրամասն անդրադարձավ օպերատիվ պատրաստվածության եւ մարտունակության բարձրացման, մարզում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավոր հետեւանքների վերացման, ազդարարական համակարգի կատարելագործման եւ բնակչության պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նա անդրադարձավ նաեւ կազմ-զորահավաքային պատրաստությանն ու անձնակազմի կառավարմանը վերաբերող հրացերին եւ ներկայացրեց մի շարք առաջարկություններ:
Առանձին կիսամյակային հաշվետվություններով հանդս եկան նաեւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայության Արմավիրի հրդեհային տեսչության պետ Ֆ. Ավագյանը եւ Հայհիդրոմետ ծառայության Արմավիրի օդերեւութաբանական կայանի տնօրեն Ռ. Հարությունյանը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը համագործակցված աշխատանքի կոչ արեց վերը նշված կառությցների ղեկավարներին` նշելով, որ այն միայն կբարձրացնի վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների որակը եւ մարզի ազգաբնակչության պաշտպանվածությունն ինչպես բնական, այնպես էլ տեխնածին աղետներից:
ՀՀ ԱԻՆ 20-ամյակի շրջանակում անցկացվող <<Արիության փառատոն>>-ի առանձին անվանակարգերում հաղթող ճանաչվածներն արժանացան ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին: