Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27.07.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի կարտոֆիլի եւ ձմերուկի մշակությամբ զբաղվող մի շարք գյուղացիական տնտեսություններ, շրջեց դրանցում, զրուցեց հողագործների հետ եւ տեղում ծանոթացավ ստացված բերքին:

Մի քանի տասնյակ հեկտարների վրա տարիներ շարունակ բանջար-բոստանային նույն կուլտուրաների մշակությամբ զբաղվող հողագործներն առանձնապես գոհ էին ստացված բերքի ծավալից եւ բարձր որակական ցուցանիշներից: Նրանք նշեցին նաեւ, որ ստացված բերքի իրացման հետ կապված խնդիրներ չունեն, քանի որ իրենց արտադրանքը շուկայում մրցունակ է եւ արագ սպառվում է:

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ուրախությամբ ընդունեց հողագործների գոհունակությունը եւ նշեց, որ թեպետ բնակլիմայական պայմաններն անբարենպաստ էին գյուղատնտեսության համար, այնուամենայնիվ, հատկապես բանջար-բոստանային կուլտուրաների առումով մարզում ապահովվել է բարձր բերքատվություն, որն անպայման կգերազանցի նախորդ տարիներին գրանցված ցուցանիշը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50