Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

17.08.2011

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր ՀՀ Արմավիրի մարզում: Այցի շրջանակում նախարարն Արմավիրի մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների, մարզպետարանի եւ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների:

Խորհրդակցության ընթացքում քնարկվեցին Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ պահպանմանը վերաբերող հարցեր:

Նախարար Ա. Հարությունյանի տեղեկացմամբ այդ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ փաստացի իրավիճակն արձանագրելու նպատակով ստեղծվել է 10 աշխատանքային խումբ, որոնք մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ համատեղ իրականացնելու են ուսումնասիրություններ` ըստ հաստատված ժամանակացույցի եւ հարցաշարի: Նախարարն անդրադարձավ նաեւ երկրորդային ջրերի օգտագործմանը:

Մարզպետ Ա. Ղահրամանյանն իր խոսքում կարեւորեց նախաձեռնությունը` նշելով, որ եղած ջրային ռեսուրսները սպառման միտում ունեն, եւ նախատեսվող աշխատանքները միայն կնպաստեն դրանց արդյունավետ շահագործմանը ոչ միայն այսօր, այլ նաեւ հետագայում: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել իրականացվող աշխատանքաներին եւ անհրաժեշտ հսկողություն սահմանել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50