Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ

19.08.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջին երկու օրերի ընթացքում եղավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվող բոլոր 16 դպրոցներում:

Մարզպետարանի աշխատակազմի կրթական եւ քաղաքաշինական ոլորտները համակարգող վարչությունների ղեկավարների եւ շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանը ջրջեց կրթօջախներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Եղան դպրոցներ, որտեղ իրականացված աշխատանքները չգոհացրեցին մարզպետին եւ վերջինս հանձնարարեց շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին շտկել թերությունները եւ դպրոցները շահագործման հանձնել սահմանված ժամկետներում եւ միայն նախանշված որակական չափանիշներին համապատասխան:

Միաժամանակ նա հորդորեց համապատասխան դպրոցների տնօրեններին իրենց անմիջական ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակը եւ յուրաքանչյուր օր զեկուցել դրանց ընթացքի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59