Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԲ ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ
20.08.2011
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի նորակառայուց Սբ Բարսեղ Կեսարացու անվան եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների առաջին դեմքերը, քաղքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, համյնքի ազգաբնակչությունը եւ մի շարք հյուրեր, հրավիրվածներ:
Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականին: Եկեղեցին կառուցվել է եգիպտաբնակ Բարսեղ Գըզըլեանի բարերարությամբ, ով եղել է պատմական Կեսարիա գյուղից: 2003 թվականին լինելով Հայաստանում, նա տեղեկացել է, որ Արմավիրի մարզում կա գյուղ Նոր Կեսարիա անվամբ: Հենց այդ ժամանակ էլ որոշել է գյուղում կառուցել եկեղեցի:
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ եւ թեմի հոգեւորականների մասնակցությամբ այսօր կատարվեց Սբ Բարսեղ Կեսարացու անվան եկեղեցու օծումը, որն այսուհետ նոր կյանքի սկիզբ կդնի եւ հոգեւոր կառույց կդառնա ոչ միայն Նոր Կեսարիայի, այլ նաեւ հարակից գյուղերի հավատովոր բնակիչների համար:
Արմավիրի թեմի առաջնորդի հաղորդմամբ եկեղեցու օծումը նվիրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-ամյա տարեդարձին:
Եկեղեցու հանդիսավոր բացմանը հաջորդեց տոնախմբություն: