Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՌՈԳՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՋՐԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄ ԴԱԼԱՐԻԿՈՒՄ

22.08.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի վերականգնված ոռոգման երրորդ կարգի ջրանցքի բացմանը, որին ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, "Հայաստանի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, հիմնադրամի հայստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասին, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գարո Արմենը, ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ եւ այլոք:

Շինարարության արժեքը կազմել է 235 միլիոն դրամ, որի 85 տոկոսը ներդրել է ՀՄՀ-Հայաստանը: Համայնքապետարանի կողմից համաֆինանսավորվող 15 տոկոսի մի մասն էլ տրամադրել է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը:

Ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով երկու դոնոր կազմակերպություններին եւ համայնքի ղեկավարին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես ընդգծեց, որ մարզի Բաղրամյանի տարածաշրջանի լավագույն հողատարածքներ ունեցող Դալարիկ համայնքի ազգբնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա մշակելու շուրջ 300 հեկտարի հասնող այդ հողատարածքները, որն էլ իր հերթին կնպաստի նրանց կենսամակարդակի բարելավմանը, իսկ մարզի եւ հանրապետության տարբեր շրջանների բնակիչներին կապահովի էկոլոգիապես մաքուր եւ որակյալ բանջար-բոստանային կուլտուրաներով ու պտուղով:

Նշենք նաեւ, որ բացի երրորդ կարգի ջրանցքի վերականգնումից Դալարիկ համայնքում ՀՄՀ-Հայաստան ծրագիրը Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում իրականացրել է 289 ֆերմերի վերապատրաստում եւ ունի մեկ վարկառու:

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը վերանորոգել է համայնքի դպրոցը եւ համաֆինանսավորել Դալարիկի բուժամբուլատորիայի հիմնանորագման աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15