Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՏԱԼՎՈՐԻԿ ՀԱՄԱՅՆՔ

24.08.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Տալվորիկ համայնք: Համյնքի ղեկավարի, համյնքը սպասարկող <<Արաքս>> ՋՕԸ-ի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը եղավ արդեն տասներկու տարի գյուղատնտեսությամբ զբաղվող Արտակ Սարգսյանի ֆերմերային տնտեսությունում, որը զբաղեցնում է 31 հեկտար հողատարածք:

Մենատնտեսը զբաղվում է բանջար-բոստանային կուլտուրաների եւ պտղի մշակությամ: Մարզպետին ներկայացվեց ստացված բերքը, որն աչքի էր ընկնում եւ առատությամբ, եւ բարձր որակով: Նշվեց, որ թեպետ տարին բարեհաճ չէր գյուղատնտեսության համար, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ապահովել բարձր բերքատվություն` տարիների փորձառության եւ համախմբված աշխատանքի արդյունքում: Նշվեց նաեւ, որ բերքի իրացման հետ կապված խնդիրներ չունեն եւ այն հիմնականում իրացնում են վերամշակող ձեռնակություններում, որոնց հետ տարեսկզբին կնքել են համապատասխան պայմանագրեր:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց մենատնտես Արտակ Սարգսյանի կողմից իրականացված աշխատանքը եւ այն հանգամանքը, որ թեպետ սեզոնային, բայց նա կարողանում է որոշ թվով մարդկանց ապահովել աշխատանքով` բարեխճորեն վճարելով նրանց: Մարզպետը եւս նկատեց, որ թեպետ համայնքը կարկտահարությունից 20 տոկոսի չափով վնաս է կրել, բայց մասնագիտական ճիշտ մոտեցման արդյունքում, տվյալ դեպքում ֆերմերային տնտեսությանը հաջողվել է ոչ միայն մեղմել կարկուտի հետեւանքները, այլեւ ապահովել բարձր բերքատվություն եւ շուկայում մրցունակ արտադրանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50