Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԲԱԶԵ 2011>>-ՈւՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

26.08.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց <<Բազե 2011>> ամենամյա համահայկական երիտասարդական հավքում Արմավիրի մարզը ներկայացնող երիտասարդներին: Մարզպետը շնորհավորեց նրանց հավաքում հավուր պատշաճի ներկայանալու եւ լավագույն ջոկատ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցնելու համար: <<Տեսնելով Ձեզ` ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Ես հպարտանում եմ Ձեր բոլորի հաջողություններով եւ ցանկանում եմ, որ միշտ միասնական լինեք, քանի որ Ձեր հաջողությունների գրավականը հենց Ձեր միասնական լինելու եւ այդպիսով բարի ու նվիրական գործերը կյանքի կոչելու մեջ է: Ես եւ իմ աշխատակազմը միշտ պատրաստ ենք աջակցելու Ձեզ>>,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հավաքում լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար մի շարք երիտասարդներ արժանացան մարզպետի պատվոգրին:

Երիտասարդները եւս շնորհակալություն հայտնեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` նշելով, որ միշտ զգացել են վերջինիս աջակցությունը, որը մեծ նշանակություն է ունեցել նրանց հաղթանակի հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ մարզի երիտասարդներին վերաբերող մի շարք հարցեր եւ ծրագրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28