Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԱԽԱՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
29.08.2011
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց ՀՀ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան կոնֆերանսին, որին ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց մարզի կրթության բնագավառի 2010-2011 ուսումնական տարվա հաշվետվությունը:
Մասնավորապես նշվեց, որ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունն ուսումնական տարվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ եւ մարզպետարանի կանոնադրությամբ, մարզպետի լիազորությունների շրջանակներում իրականացրել է մարզում հանրակրթության կազմակերպումը, պետական կրթական ծրագրերի իրականացումը, կրթությանը, ուսմանը եւ դաստիարակությանը ներկայացվող պետական պահանջների կատարումը:
Ապահովվել է դպրոցների վերաբերյալ ՀՀ կառավարության, կրթության եւ գիտության նախարարության, մարզպետի որոշումների, կարգադրությունների, հանձնարարականներով եւ ցուցումներով շրջաբերականների ու տեղեկատվական նյութերի բաշխումը հանրակրթական դպրոցներին:
Կազմակերպվել են տարբեր օրենքների, որոշումների, կանոնակարգերի եւ այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներ:
Գ. Սայադյանը մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները եւ գրանցված արդյունքները:
ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչներին եւ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին անդրադարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը: Նա տեղեկացրեց նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տնօրենների նշանակման կարգում տեղի ունեցած փափոխության մասին:
Ամփոփելով 2010-2011 ուսումնական տարին, մատնանշելով ունցեծ հաջողությունները, ձեռբերումներն ու բացթողումները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այն գնահատեց արդյունավետ եւ, այսուհետ եւս, համագործակցված ու նպատակաուղղված աշխատանքի կոչ արեց ներկաներին` նրանց մաղթլով արգասաբեր ուսումնական տարի: