Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

31.08.2011

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգարժան ուսուցիչներ և կրթության համակարգի նվիրյալներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գիտելիքի օրվա առթիվ:

Դեպի գիտելիքի անեզր աշխարհ մուտքն ազդարարող այս օրը մեզ լրացուցիչ առիթ է ընձեռում վերաարժևորելու օրվա խորհուրդն ու կարևորությունը, ընդգծելու գիտելիքի անփոխարինելի դերը մարդկության պահպանման ու առաջընթացի գործում:

Այսօր, առավել քան երբևէ, մենք տեսնում ենք օրեցօր ուժգնացող գիտելիքի նշանակությունն ու դերակատարությունը: Այն դարձել է ժամանակի հրամայականն ու քաղաքակիրթ հասարակության կառուցման միակ ու ճշմարիտ ուղին: Իսկ դրանում պետական հոգածությունից, կրթության համակարգի որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերից զատ, անչափ կարևոր է Ձեր` սովորողներիդ և ուսուցանողներիդ համագործակցված ու նպատակաուղղված աշխատանքը:

Հարգարժան ուսուցանողներ, Ձեր գործն իսկապես նվիրական է, քանզի գիտելիքի միջոցով դուք մեր մատաղ սերնդին տալիս եք աչքեր` աշխարհին առավել պարզ, հպարտ ու անահ նայելու, կյանքում գերի ու անգետ չլինելու համար: Եվ եթե յուրաքանչյուր սովորող հենց այս գիտակցումով մոտենա կրթական գործընթացին և չզլանա համալրել իր գիտելիքների պաշարը, ապա նա կդառնա հոգով առավել բարի, մտքով արի և հասարակությանը պիտանի զավակ:

Կրկին շնորհավորելով բոլորիս այս տոնական օրվա կապակցությամբ` ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին լինի արգասաբեր` լի հաջողություններով ու ձեռքբերումներով, որոնք ամուր հիմնաքար կդառնան նաև մեր նորանկախ երկրի շենացման գործում:

Բարին ընդ Ձեզ:

 

Լավագույն ցանկություններով`
ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ Սարգսի Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49