Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ` ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՈՒՄ
02.09.2011
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի դպրոցի ամբողջությամբ վերանորոգված մարզադահլիճի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստանի տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Քոնան Փեյսընը, Մյասնիկյան համայնքի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանը, <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի, <<Շեն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ եւ մի շարք հյուրեր:
Մարզադահլիճի հիմնանորոգումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի եւ <<Շեն>> բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերանորոգման ծրագիրի շրջանակներում, ինչպես նաեւ <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի ու Մյաասնիկյանի համայնքապետարանի աջակցությամբ:
Նշենք, որ 1980-ական թվականներին կառուցված դպրոցի թվով յոթ մասնաշենքից չորսն այժմ վերանորոգվում է <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի կողմի: Հիմնադրամը վերանորոգել է նաեւ դպրոցի կաթսայատունը: