Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԴՊՐՈՑ` ԱՐԵՎԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

05.09.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արեւաշատ համայնքի ամբողջությամբ հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայդյանը, Արեւաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գեւորգյանը:

Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում եւ հիմնական դասասենյակներից զատ, այն այժմ ունի շախմատի դասավանդման եւ համակարգչային դասընթացների համար նախատաեսված առանձին դասասենյակներ, կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան եւ դպրոցի մասնաշենքում այսուհետ կգործի նաեւ նախակրթարան:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց դպրոցի ուսուցիչներին եւ սաներին`դպրոցի բացման եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` հույս հայտնելով, որ դպրոցում ստեղծված պայմանները ուսումնառության գործընթացը կդարձնեն առավել հաճելի եւ կնպաստեն ուսման որակի բարձրացմանը: Մարզպետն իր խոսքում ընդգծեց, որ կրթական հաստատությունների բարեկարգման խնդիրը գտնվում է Հանրապետության նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այդ ուղղությամբ ինչպես Արմավիրում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում եւ պետբյուջեի, եւ այլ միջոցներով, որոնք շարունակական բնույթ են կրում եւ տարեց-տարի ընդլայնում են իրենց շրջանակները:
 

Շրջելով դպրոցում եւ ծանոթանալով իրականացված աշխատանքներին` մարզպետը գոհունակությամբ փաստեց, որ կարճ ժամանակահատվածում բավականին որոկյալ աշխատանք է արվել եւ խոստացավ առաջիկայում լուծել նաեւ դպրոցի ջեռուցման հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:35:19