Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 12 ԱՇԽԱՏԱԿՑԻ

06.09.2011

 Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանի եւ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ու Արմավիրի մարզային փրկարարական վարչության առջեւ դրված խնդիրների լուծման գործում ունեցած ավանդի համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց վարչության թվով 12 աշխատակցի:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհավորեց Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակաիցներին մասնագիտական տոնի եւ համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ` նրանց մաղթելով անվտանգ աշխատանք եւ գործնական նորոնոր հաջողություններ` ի շահ ժողովրդի պաշտպանվածության բարձրացման եւ առավել աղետակայուն պետության ստեղծման: Մարզպետն իր խոսքում կարեւորեց նաեւ պետական անհրաժեշտ հոգածության դերակատարումը համակարգի կայացման եւ հետագա առաջընթացի գործում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Ամիրջանկանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ա. Ղահրամանյանին ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար եւ ընդգծեց, որ մարզային իշխանությունների կողմից դրսեւորվող վերբերմունքը պարտավորեցնող է, եւ կանեն ամեն ինչ ժամանակի մարտահրավերներին, արհավիրքներին ադեկվատ արձագանքելու եւ իրենց առջեւ դրված խնդիրները հավուր պատշաճի իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15