Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՍՊԱՆԵՐԻՆ

06.09.2011

Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Արմավիրիրում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամաս զինվորական ծառայության գործուղված սպաներին` զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վլադիմիր Դրոզդովի գլխավորությամբ:

Մարզպետը շնորհավորեց սպաներին զինվորական ծառայության գործուղվելու կապակցությամբ եւ նշեց, որ հայ-ռուսական դարերից եկող բարեկամությունը նպաստավոր հիմք է հանդիսանում երկու եղբայրական ժողովրդների դաշնակցային հարաբերությունների եւ ռազմական համագործակցության առավել ամրապնդման եւ զարգացման համար: Մարզպետն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայերի մասնակցությանը Համաշխարհային 1-ին եւ 2-րդ պատերազմներին, նրանց սխրանքներին, եւ այն փաստին, որ մեկ շնչին բաժին ընկնող ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը առաջին տեղն է զբաղեցրել ողջ Խորհրդային Միությունում:

Նա բարձր գնահատեց մարզի սահմանամերձ տարածքները պաշտպանելու գործում սահմանապահների կողմից իրականացվող ամենօրյա բարեխիղճ աշխատանքը:

Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վլադիմիր Դրոզդովն իր խոսքում կարեւորեց սահմանապահ ջոկատի եւ ՀՀ պետական կառավարման տեղական մարմինների միջեւ ձեւավորված կայուն, վստահելի, բարեկամական ու արդյունավետ փոխհարաբերությունների դրական անդրադարձը պետական սահմանի պաշտպանության գործում:

Հանդիպման վերջում մարզպետը սպաներին հանձնեց խորհրդանշական հուշանվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28