Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

09.09.2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպեցին մարզում խաղող մթերող ընկերությունների ղեկավարների հետ:

Ողջունելով ներկաների` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հանդիպման նպատակն է մինչ խաղողի մթերման գործընթացի մեկնարկը հստակեցնել համապատասխան ընկերություննների կողմից նախատեսվող խաղողի մթերման ծավալը, գինը, վճարման կարգը` գործընթացում հնարավոր խնդիրները բացառելու եւ գյուղացու բերքի մթերումը ժամանակին եւ նորմալ պայմաներում կազմակերպելու համար:

Գյուղատնտեսության նախարարն իր խոսքում կարեւորեց տնտեսվարողների եւ գյուղացիների համագործակցությունը` նշելով, որ դա պետք է դառնա աշխատանքային առօրյա, որի արդյունքում կշահի եւ տնտեսվարողը, եւ գյուղացին:

Նախարարն անդրադարձավ նաեւ պայմանագրերի կնքման անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի պետք է հասնել նրան, որ բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կարողանան ունենալ իրենց նախնական գնահատականները մթերվող բերքի քանակի վերաբերյալ եւ ըստ այդմ` ունենան պայմանագրեր, որոնցում ամրագրված կլինի մթերվող բերքի ծավալը, օպտիմալ գինը եւ վճարման կարգը:

Անդրադառնալով խաղողի մթերման գործընթացին` Ս. Կարապետյանը նշեց, որ նախորդ տարի մարզում մթերման է հանձնվել շուրջ 47.8 հազ. տոննա խաղող, որից 33.6 հազ. տոննան մարզի վերամշակող ընկերություններում, իսկ 14.2 հազ. տոննան այլ ընկերություններում:

Համաձայն մարզի վերամշակող ընկերությունների ներկայացրած տեղեկության` վերջիններիս կողմից այս տարվա խաղողի մթերման կանխատեսվող ծավալը կազմում է շուրջ 23.8 հազար տոննա` առանց <<Երեւանի գինու, կոնյակի, օղու կոմբինատ>> ԲԲԸ-ի եւ <<Գրեյթ-Վելլի>> ՀՁ ՍՊԸ-ի արմավիրյան մասնաճյուղերի կողմից կանխատեսվող մթերման ծավալի:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը հավաստիացրեց, որ գյուղացու ստացած բերքն ամբողջությամբ կիրացվի եւ հավելեց, որ այդ ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում:

Գյուղատնտեսության նախարարի փոխանցամբ խաղողն այս տարի մթերվելու է 120-130 դրամ արժողությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36