Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՌԱՅԼԻ ԱՆՎԱՆ ԳԻՄՆԱԶԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

14.09.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր գիմնազիայի տնօրեն Միխայել Գյոթցը: Ընդունելությանը ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եւ Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը:

Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիան արդեն երեք տարի է, ինչ համագործակցում է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի հետ: Համագործակցության շրջանակներում երեք տարի շարունակ կազմակերպվում են մեկշաբաթյա փոխայցելություններ, որոնք կրում են ճանաչողական բնույթ եւ նպաստում են ձեւավորված հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Փոխայցելությունների ընթացքում երեխաները բնակվում են իրենց հասակակիցների ընտանիքներում` այդպիսով առավել մոտիկից հաղորդակից դառնալով ազգային ավանդույթներին, սովորույթներին, կենցաղավարության կանոններին ու բարքերին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց երկու կրթօջակների միջեւ ձեւավորված հարաբերությունները` նշելով, որ դրանք երկուստեք սովորելու, իրենց պատկերացումները երկու պետությունների մասին ընդլայնելու եւ բարեկամական ջերմ հարաբերություններ ձեւավորելու հրաշալի առիթ են: Մարզպետն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստանում պետական մակարդակով կրթության համակարգին ցուցաբերվող ուշադրությանը` ընդգծելով, որ տարեց-տարի բարելավվում են կրթական ծրագրերն ու ուսումնառության պայմանները: Հյուրերին ամփոփ տեղեկություն ներկայացվեց նաեւ մարզի առանձնահատկությունների եւ կրթօջախների մասին: <<Գերմանիան ինձ համար դասվում է աշխարհի այն տասը պետություններ թվին, որոնք առանձնանում են պատմական հարուստ նկարագրով ու մշակույթով, առաջադեմ ու ժողովրդավարական հայացքներով: Այդ ամենով հանդերձ ես ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու եւ այս կարճ, բայց կարեւոր ժամանակաը Ձեզ հետ անցկացնելու համար>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ հյուրընկալության համար` պատվիրակության ղեկավարը նշեց, որ անչափ տպավորված են վերադառնալու Գերմանիա` իրենց հետ տանելով վառ հիշողություններ հայ ժողովրդի պատմության, հոգատար վերաբերմունքի եւ հյուրասիրությանաի մասին: Միխայել Գյոթցը խոսեց երկու կրթօջախների համագործակցության հետագա ամրապնդման եւ ընդլայնման հարցերի շուրջ: Նա նշեց նաեւ, որ Սարդարապատի դպրոցի օրինակով իսկապես ակնհայտ է դառնում ոլորտին ցուցաբերվող ուշադրությունն ու հոգածությունը:

Պատվիրակության անդամները հանդիպման վերջում մարզպետին հանձնեցին ծրար, որում ամփոփված էր նրանց ծնողների շնորհակալական խոսքերն ու ստորագրությունները` իրենց զավակներին ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Մարզպետը եւս նվերներ հանձնեց պատվիրակության անդամներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50