Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅ ՄԻՈՒԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

15.09.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայ միության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության սաներին` կազմակերպության նախագահ Գրիգոր Բաբախանյանի գլխավորությամբ:

Վերոնշյալ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է նախորդ դարի 90-ական թվականներին: Այն իր հարկի ներքո է համախմբել է մեծ թվով ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների: Վեջիններս այստեղ հաճախում են արհեստակցական ու մշակութային մի շարք խմբակներ, եւ իրենց բեմական հմտություններն ու ձեռքի աշխատանքները ներկայացնում են տարբեր միջոցառումներում եւ ցուցադրություններում, որոնց պարբերաբար մասնակցում են նաեւ մարզային իշխանությունները:


Կազմակերպության նախագահը մարզպետին ներկայացրեց վերջին մեկ տարվա իրենց ունեցած հաջողություններն ու ապագա ծրագրերը եւ նրան հանձնեց պատվոգիր` ի նշան բարեկամության եւ <<Տաք ձմեռ>> 2010-2011 ծրագրին աջակցելու համար` մաղթելով բեղմնավոր աշխատանքային տարիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36